Ալեն Սիմոնյանը գաղտնիք բացեց
Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կրկին հիշեց անցած տարվա հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունները եւ ԲՀԿ-ին մեղադրեց ՀՀԿ-ի հետ տխրահռչակ օրենքով «հեղափոխության ընթացքը կասեցնելու» փորձի մեջ։
Ապա ասաց, որ գաղտնիք է բացելու։ Հոկտեմբերի 2-ից առաջ, երբ ԱԺ-ում նշում էին պառլամենտի 100-ամյակը, որին հրավիրված էր նաեւ ինքը, ՀՀԿ-ական երկու պատգամավոր իրեն զգուշացրել են, թե մի քանի օրից կտեսնեք՝ ինչ է լինելու․«Մենք ձեզ թերագնահատեցինք, ճիշտ է, բայց դուք էլ մեզ մի թերագնահատեք», փակագծեր չեն բացել ՀՀԿ-ականները, մի քանի օր հետո իրենք բախվել են հոկտեմբերի 2-ի իրադարձություններին։