Ալեն Սիմոնյանը առաջադրվել է ՔՊ կուսակցության՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է, որ առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026-ի հերթական խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու 2026-ի հունիսի 7-ին:
