ԱԻՆ-ին 475,6 մլն դրամ հատկացվեց. փրկարարների աշխատավարձը բարձրացել է մոտ 40-45 հազար դրամով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 475,747 մլն դրամ՝ փրկարարներին փրկարարական ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների վճարման նպատակով:ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանեց, որ սա աշխատավարձի բարձրացման հետ կապված 3 ամսվա փողն է, որ այս տարի դեռ չենք տվել. «Այս տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամսիների մասին է խոսքը» : Հարցին, թե որքան է հիմա կազմելու փրկարարների աշխատավարձը, նախարարը պատասխանեց, որ առանց պարգեւավճարների, ամենաներքեւի աշխատողների համար մոտ 130 հազար դրամ, մինչդեռ նախկինում 85-90 հազար դրամ: