ԱԺ-ն դեմ քվեարկեց Ազգային անվտանգության մարմինների ղեկավարներին համակարգից դուրս անձանց նշանակելու ԼՀԿ նախագծին
Ազգային ժողովը դեմ քվեարկեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի փաթեթներին:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ թեեւ առաջին ընթերցմամբ ընդունվել է նախագիծն իրենց կողմից, որպեսզի առաջինից երկրորդ ընթերցում թերությունները շտկվեն, սակայն ուսումնասիրությունից հետո պարզվել ե, որ կան որոշակի խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում նախագծի ընդունումը, ուստի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։
Օրենքը դրվեց քվեարկության և չընդունվեց ձայների 19 կողմ, 89 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ օրենքի նախագծին ի սկզբանե դեմ է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 17 մանդատ:
Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում էր, որ ազգային անվտանգության մարմինների ղեկավարներ կարող էին նշանակվել նաև համակարգից դուրս մարդիկ:
Երեկ ԱԺ-ում քննարկված մյուս բոլոր նախագիծը հավանության արժանացան: