ԱԺ նիստերի օրակարգ չընդունվեց փախստականների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
Ազգային ժողովի նիստի օրակարգ չընդունվեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքների փաթեթը: ԱԺ այսօրվա նիստում օրինագիծը չընդունվեց 17 կողմ, 88 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:
Նշենք, որ սույն նախագծով առաջարկվում է քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառել փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր ՀՀ տարածք են մուտք գործել առանց թույլտվության, անձամբ, առանց ձգձգման, ներկայացել են Հայաստանի իրավասու մարմիններին և մատնանշել իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:
Օրինագիծը 4 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ստացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը:
