Ազգային հավաքականների գլխավոր մարզիչների լավագույն տասնյակը
Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան( IFFHS) հրապարակել է ազգային հավաքականների լավագույն մարզիչների տասնյակը 2019 թվականի արդյունքներով։
Առաջին տեղում է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի գավաթը նվաճած Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն։ Եռյակը եզրափակել է իսպանացի Ռոբերտո Մարտինեսը, որը գլխավորում է Բելգիայի հավաքականը։
Ըստ IFFHS-ի՝ լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1.Ֆերնանդու Սանտուշ-Պորտուգալիա 2.Տիտե-Բրազիլիա 3.Ռոբերտո Մարտինես-Բելգիա 4.Դիդյե Դեշամ-Ֆրանսիա 5.Ջամել Բելմադի-Ալժիր 6.Գարեթ Սաութգեյթ-Անգլիա 7.Ռոբերտո Մանչինի-Իտալիա 8.Անդրեյ Շևչենկո-Ուկրաինա 9.Ռիկարդո Գարեկա-Պերու 10.Նիկոլաս Դուպուիս-Մադագասկար