Ադրբեջանում չեղարկվել է Russia Today-ի ներկայացուցչության հավատարմագրումը․ ԶԼՄ

BBC-ի և Russia Today-ի (Sputnik-Ադրբեջան) ներկայացուցչությունները վերացվել են։ Այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Ըստ ԱԳՆ ներկայացուցչի՝ հավատարմագրումը հնարավոր է միայն մեկ թղթակցով։

Միաժամանակ Այհան Հաջիզադեն նշել է, որ չեղյալ է հայտարարվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցային հավատարմագրումը։

 

Share This