ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ԿԵՂԾ ԹԵԶԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Ադրբեջանում, հատկապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, բավական շատ է շրջանառվում, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» նարատիվը: Ինչպես տեղեկացնում է «Գեղարդ» հիմնադրամը, նման խոսույթն ունի հստակ բովանդակություն, որն ադրբեջանական շրջանակները չեն էլ փորձում թաքցնել։ «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, որի վարչատարածքային միավորները Բաքվի կողմից ստանում են կեղծ ու մտացածին անվանումներ՝ ակնհայտորեն որեւէ աղերս չունենալով պատմական իրականության հետ։ Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից շրջանառվող ցանկացած տեղեկատվություն կամ վերլուծություն մատուցվում է որպես «ճշմարտություն», որի հեղինակը երկրի բռնապետական ռեժիմն է:

Հատկապես վերջին մի քանի տարիներին համառորեն տարածվող ադրբեջանական կեղծ թեզերն իրենց հեռահար նպատակներն են հետապնդում: Խոսքը, առաջին հերթին, Հայաստանից հեռացած ադրբեջանցիների՝ «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի մասին է: Ըստ Ալիեւի՝ Հայաստանի ներկայիս տարածքն ադրբեջանական է, եւ պետք է ապահովվի ադրբեջանցիների, այսպես կոչված, «պատմական հայրենիք» վերադառնալու իրավունքը։ Փորձ է արվում այդ կեղծ թեզերը տարածել նաեւ միջազգային հանրության շրջանակներում՝ «Արեւմտյան Ադրբեջան»-ի մասին «ցուցահանդեսներ» եւ «միջոցառումներ» կազմակերպելով ոչ միայն հենց Ադրբեջանում, այլեւ՝ տարբեր երկրներում:

Share This