Ադրբեջանի պառլամենտի լուծարման որոշումը կայացվեց
Այսօր Բաքվում այդ երկրի պառլամենտի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ պառլամենտը լուծարելու եւ նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Որոշմանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ 1 ձեռնպահ 1։ Եվս մեկ պատգամավոր էլ չի քվեարկել։