Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. Իգիթյան

«Հայկական նախագծի» համահիմնադիրկովկասագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԻ գնահատմամբ՝ հայ գերիներըհատկապես 2020 թվականից հետոդարձել են բանակցությունների եւ առեւտրի առարկա։

Սա հատկապես ակնհայտ է այն բանից հետոերբ Ադրբեջանըի տարբերություն իր նախորդ խոստումներիչի կատարում իր պարտավորությունները եւ չի վերադարձնում բոլոր հայ գերիներին։ Նոյեմբերի 10-ի զինադադարից հետոերբ համաձայնեցում էր ձեռք բերվելԱդրբեջանը մի կողմից հայտարարեցոր այլեւս չի պատրաստվում վերադարձնել բոլոր այն հայ գերիներինորոնք գտնվում են նրանց ձեռքում։ Ընդհանրապես սկսեց տարածվել այն մոտեցումըոր գերիները դարձել են առեւտրի տարր՝ փոխարինելով նրանց այլ քաղաքական կամ ռազմավարական գործարքների համար։ Սա փաստորեն դարձրեց նրանց պատանդներիսկ այնպիսի պրակտիկանորտեղ գերիների վերադարձը պայմանավորվում է միգուցե հատուկ առաջարկներով կամ փոխադարձ գործողություններովստեղծեց բացասական ու մռայլ մի իրավիճակ։

Հայաստանի Հանրապետությունըայդ պայմաններին համակերպվելովկորցրեց իր սկզբունքային դիրքը՝ պահանջելով բոլոր գերիների անհապաղ վերադարձը։ Այն դեպքումերբ երկու կողմերի միջեւ փոխադարձ բացահայտ պայմանավորվածություններ չկայինԱդրբեջանը շարունակում է վերածել այս հարցը առեւտրի նյութի՝ նույնիսկ այն մարդկանց հարցինովքեր այժմ գտնվում են Բաքվում եւ ենթարկվում են դատավարությունների։ Սաանշուշտհանգեցնում է նորագույն խնդիրներիորոնք միայն կխորանան՝ ստեղծելով սրված իրավիճակ։

Հիշեցնելով սահմանային խնդիրներըպետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք այն փաստինոր Հայաստանի գործող վարչապետը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ընդունելով 86,600 քառակուսի կիլոմետր տարածք։ Սակայն Ադրբեջանը չի գնացել նույն քայլին՝ չճանաչելով Հայաստանի 29,700 կամ 29,800 քառակուսի կիլոմետր տարածքը։ Սա կարեւոր տարր էորը պետք է նկատի առնենքորովհետեւ այն խախտում է տարաձայնությունները երկու երկրների միջեւեւ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին տարածքային ամբողջականություն ճանաչելըիր հերթինդառնում է կարեւոր բաղադրիչ առկա բանակցությունների գործընթացում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ. – Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:https://iravunk.com/

Share This