Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը որոշակի դադարից հետո, կրկին ակտիվացրել է Հայաստանին տեղեկատվական թիրախավորման ենթարկելու գործողությունները: Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը երբեք էլ չի կանգնել, այս դեպքում նկատի ունեմ ադրբեջանական կեղծ հաղորդագրությունները` հրադադարի խախտումներ անելու և Հայաստանին վերագրելու գործողությունները»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, սրանով Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում:

«Առաջին, թեման ծախում միջազգային հանրության վրա առ այն, որ իրենք այնքան կառուցողական են, որ դեռ հանդուրժում են «հայկական սադրանքները»:

Երկրորդ, տեղեկատվական այս օպերացիայով փորձում են լեգիտիմացնել վերջին 3 շաբաթների ընթացքում հայկական բնակավայրերի նկատմամբ վախի ու ահաբեկման միջոցառումների իրականացումը:

Երրորդ, Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում:

Չորրորդ, այս ողջ պրոցեսը` առաջնագծի իրողություններից մինչև քարոզչական հարձակումներ, ծառայեցվելու են բանակցային գործընթացում` ճնշումներ բանեցնելու և նոր զիջումներ ստանալու ակնկալիքով:

Այս 4 դրույթները միմյանց հետ փոխկապակցված են և տարբեր իրադրություններում դրանք կարող են «աշխատող» գործոններ դառնալ»,-մանրմասնում է ընդդիմադիր պատգամավորը։

Share This