Ադրբեջանական սանձարձակությունները, ագրեսիան ՀՀ ու Արցախի նկատմամբ աճի դինամիկա են դրսևորում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանցիները դեկտեմբերի 3-ին գերեվարել, բռնության ենթարկել, ապա սպանել են Արցախի խաղաղ բնակչին։

Ավելի վաղ այս մասին հաղորդագրություններ են տարածել Արցախի ՄԻՊ-ն ու ԱԱԾ-ն։
Սա հետևանքն էր նախորդ 2 ամսվա ընթացքում Մարտակերտի և Շուշիի ուղղությամբ ադրբեջանական խոշոր սադրանքների (2 խաղաղ բնակիչներ են սպանվել) նկատմամբ անտարբերության, ոչ պատշաճ հետևությունների և իրադրությունւց բխող քայլերի։

Ցավոք, ադրբեջանական սանձարձակությունները, կամայականությունները, սադրանքներն ու ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ աճի դինամիկա են դրսևորում, իսկ համարժեք քայլեր բառի լայն իմաստով, չեն ձեռնարկվում»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )