Ադամսների ընտանիք՝ Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը՝ Մորտիցիայի և Գոմեսի դերում

Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերը Հելոուինին մարմնավորել են Մորտիցիա և Գոմես Ադամսներին։

Քորթնին Instagram-ում մոնոխրոմ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է նա ամուսնու հետ կոստյումներով վայելում տոնը։

 

Նա կրում էր սև սև պարիկ և վարդագույն պրինտով սեքսուալ ներքնազգեստ: Բարքերը շլացուցիչ տեսք ուներ գծավոր սև կոստյումով և հետ սանրած մուգ պարիկով՝ պտտվելով իր կնոջ շուրջը ճաշասենյակում:

«Որքա՞ն ժամանակ է անցել, ինչ մենք վալս ենք պարել»,- գրել է Քարդաշյանը։

Երկրպագուները տեսել են նաև, թե ինչպես են սիրահարները կրքոտ համբուրվում, ինչը բնորոշ է անբաժան զույգին։

Share This