ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով երկխոսության համար

Ռուսական կողմը բաց է մնում Ուկրաինայի կարգավորման շուրջ երկխոսության համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք բաց ենք մնում երկխոսության համար»,- ասել է նա։

«Մենք կողմ ենք ճգնաժամի իսկապես արդար, համապարփակ և վերջնական կարգավորմանը, որին հնարավոր է հասնել միայն արմատախիլ անելով դրա հիմնական պատճառները», – ընդգծել է Գալուզինը։

«Երկու հիմնական պատճառներն են՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և էթնիկ ռուսների և Ուկրաինայի ռուսալեզու բնակիչների իրավունքների ոտնահարումը»,- հավելել է նա։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «առանց դրանք վերացնելու՝ մենք կստանանք ժամանակավոր զինադադար կամ հակամարտության սառեցում դրա անխուսափելի վերսկսմամբ, ինչը Ռուսաստանի համար անընդունելի է»։

Նա հիշեցրել է, որ «իրավական խոչընդոտները մնում են կապված Կիևի ռեժիմի անօրինականության և Ուկրաինայում խաղաղ բանակցությունների ներկայիս օրենսդրական արգելքի հետ»։

Share This