Աբովյան քաղաքում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ ապրիլի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սևադա Ս.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ն-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Share This