ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՇՄ ՆԱԽԱՐԱՐՆ Է <<ԺԱՐԻՏ>> ԱՆՈՒՄ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ընտրություններին ժամը 14:00-ի սահմաններում մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 19.69 տոկոսը: Դա մի փոքր զիջում է հնդհանուր միջին ցուցանիշին, ինչը, պետք է ասել, սպասելի չէր: Բանն այն է, որ Աբովյանում ՔՊ-ի առաջին ջութակի գործառույթներ է ստանձնել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, որն այստեղ ուրույն շահեր է հետապնդում` ցանկանալով համայնքապետի պաշտոնում տեսնել Պավել Ցուգունյանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին: Այդ նպատակով Աբովյանում է նաև Ռոմանոսի եղբայրը` Ռուբեն Պետրոսյանը, որի մասին ասում են, թե ընտրատեղամասերը բացվելուն պես տեղը տիտիկ չի տալիս, ուղղորդում է մարդկանց, մեծ կուտակումներ հրահրում Աբովյանի ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում:

Աբովյան համայնքի ընտրությունները կարելի է նաև ՇՄ նախարարության և աբովյանցիների մրցություն համարել այն իմաստով, որ ՔՊ ցուցակում բավականին մեծ տեղ են գրավում հենց այդ նախարարության աշխատակիցներ, իսկ ՔՊ թեկնածուի հաղթանակի հարցում էլ ամենաշահագրգիռ անձը նախարարն է, որովհետև այս ընտրությունները վերադասի առաջ արդարանալու հիանալի առիթ են Ռոմանոսի համար, որ ամոթալի պարտություն էր կրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Ի դեպ` ՔՊ ցուցակում Պավել Ցուգունյանին հաջորդում է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, որ 2018-ի Աբովյանի ընտրություններում ՔՊ քաղաքապետի պարտված թեկնածուն է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )