Աբովյանում ավարտվել է ընտրական արդյունքների վերահաշվարկը
Մենք տեղեկացանք, որ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ձայները ավելացել են, իսկ ՔՊ-ինը` պակասել:Մասնավորապես, 25 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքներով ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 8-ով, մյուսների ձայները հակառակը` նվազել են:
Ամենաշատն, ի դեպ, պակասել են ՔՊ-ի ձայները` մինուս 15 ձայն: ՀՅԴ-ի ձայները պակասել են 5-ով, «Հանրապետություն» կուսակցության ձայները նվազել են 11-ով:
