ԱԲՈՎՅԱՆԻ ԱՊԱԳԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Ա, ՈՐ ԷՍՔԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՄԻԳՈՒՑԵ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ԼԻՆԵՐ
Աբովյանի թիվ 29/07 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հովհաննիսյանը, որը ՔՊ-ի քվոտայով է նշանակված այս տեղամասում հանձնաժողովի նախագահ, Hraparak.am-ին ասաց, որ ընտրություններն իրենց տեղամասում անցնում են առանց միջադեպերի, միայն մասնակցությունն է ցածր` 1544 ընտրողից 523 քաղաքացի էր մեր զրույցի պահի դրությամբ կատարել իր քաղաքացիական պարտքը:
ՔՊ-ական հանձնաժողովի նախագահն ասաց, որ իր կարծիքով` ցածր մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ այդքան էլ հետաքրքրված չեն ՏԻՄ ընտրություններով, որքան համապետական ընտրություններով:
Մեր հարցին` Աբովյանի ապագան չի՞ հետաքրքրում աբովյանցիներին, որ չեն գալիս ընտրության, հանձնաժողովի նախագահն ասաց. «Աբովյանի ապագան հետաքրքրում ա, որ էսքան մասնակցություն կա, միգուցե և ավելի ցածր լիներ»:
Դիտարկմանը, թե նախորդ ընտրություններին ակտիվ էր մասնակցությունը, հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ասաց, թե նախորդ ընտրությունները հետհեղափոխական շրջան էր, և մարդիկ ավելի քաղաքականացված էին, հետևաբար մասնակցությունն էլ ավելի շատ էր: Իսկ հիմա, ըստ նրա, քաղաքականության հանդեպ հետաքրքրության անկում է նկատվում: