Ա՜խ… Արցախցիների համար ոչինչ չանել չեմ կարող, բայց անելու դեպքում էլ ամեն նամակը կարդալուց ներսս տակնուվրա է լինում…
Լիաննա Մանուկյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.Վաղ առավոտից պատասխանում եմ բազմաթիվ նամակների, որոնք գրել են ինձ մեր արցախցի հայրենակիցները ովքեր տեղահանված են Հադրութից ու հիմա բնկավում են այստեղ Հայաստանում։
Կարծում եմ որ հայտարարությունս մեկ հոգու միջոցով տարածվեց կոնկրետ Հադրութեցիների մեջ քանի որ այսօր հիմնականում Հադրութի նամակներն եմ տեսել։
Գիտե՞ք, նամակներում ամենատարբեր պատմությունները կան, րոպե առ րոպե մի նոր պատմություն եմ ստանում որի հանգուցալուծումը մեկն է՝ ամեն ինչ թողեցինք թուրքին ու փախանք։
Ինձ դիմած ընտանիքների մի զգալի հատվածում հիմնականում միջինը 2-4 երեխա է բնակվում։
Ի՞նչ ներկա ու ինչ ապագա կարող են այս մարդիկ ապահովել իրենց անչափահաս երեխաների համար երբ գույքն ու ունեցվածքը կորցնելուց զատ կորցրել են ամենակարեւորը՝ հավատը պետության կառավարողների հանդեպ ու հույսը որ մի օր ամեն բան լավ կլինի։
Ես մի անգամ եմ եղել Արցախում ինչի համար մեծ ցավ եմ ապրում եւ դա էլ եղել է պատերազմից հետո։ Հասցրել եմ տեսնել Արցախի մի փոքրիկ հատվածը բայց դա էլ բավական էր որ հավերժ սիրահարվեմ Արցախին։
Գիտե՞ք ինձ համար Արցախն այլ արժեք է, որը չես նկարագրի ոչ մի բառով։
Քանի կամ, շնչում եմ խոստանում եմ ուժերիս ներածին չափով կանգնել թեկուզ մեկ Արցախցու կողքին։
Ձեզ մոտ լինելով ես ինձ Արցախին մոտ եմ զգում։
Միայն մի բան եմ խնդրում.
Պատերազմի օրերին շփում եմ ունեցել իրական արցախցիների անվան վրա բիծ թողող վատ արցախցիների հետ, ովքեր պատերազմի թեժ օրերին գալիս էին ինձ մոտ ու հատուկ պահանջներ ներկայացնում թե իրենց երեխան օրինակ ամեն առավոտ խաշած բռոկոլի է ուտում եւ ամեն երեկո տավարի մսի փոխարեն խաշած գառի միս է ուտում այս ամենն այն դեպքում երբ ես ունեի խնդիր օրվա կտրվածքով մի քանի տասնյակ արցախցիների ապահովել կացարանով սնունդով ու հագուստով։(Այս ամենը բացառապես իմ ու իմ ընկերների անձնական միջոցներով քանի որ այդ ժամանակահատվածում ֆիզիկապես իմ կողքին չէր իմ մշտական օգնող հզոր ուժը)։
Որպեսզի չփոխվի կարծիքս ու տրամադրվածությունս խնդրում եմ ու նաեւ պահանջում ինձ հետ կապ չհաստատեն ինձանից ավելի հաճախ գեղեցկության սրահ գնացող, 10 օրը մեկ անգամ թարթիչ լցնող ու մատնահարդարում անող, սեփական մեքենայով երեխային միջոցառման վայր բերող ու 40 գրամանոց ոսկուց վզնոցով մամաները։
Ես բնավ միտք չունեմ ասելու որ պարտադիր եթե մարդ Արցախից է ուրեմն պիտի ոչինչ չունենա, Ո’Չ, սակայն ես գիտեմ որ կան մարդիկ ովքեր ունեն սոցիալական շատ լուրջ խնդիրներ իսկ այս ծրագիրը հենց նմանատիպ ընտանիքների համար է։
Ես ունեմ խնդիր գտնել հենց այս մարդկանց ովքեր կորցրել են ամեն ինչ, միգուցե եւ տան տղամարդը պատերազմում վիրավորվել է կամ էլ անմահացել եւ տան մյուս անդամների համար երեխային ուրախացնելու եւ Ձմեռ Պապիկին տեսնելու հնարավորությունն ապահովելուց զրկված է։
Ես սիրում եմ իրական արցախցիներին, արցախցիների այն տեսակին որի հետ շփվել եմ հենց Արցախում, խնդրում եմ չփորձեք փոխել կարծիքս